Դատական նիստն ընդմիջվեց Գագիկ Խաչատրյանին ցավազրկող ներարկելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստին փաստաբանները միջնորդեցին թույլ տալ նրան բուժման նպատակով երկրից դուրս գալ, քանի որ անհրաժեշտ վիրահատությունը Հայաստանում չի արվում։
«Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն այն աստիճանի է սրվել, որ նույնիսկ հնարավոր է վիրահատությունը չօգնի վերականգնել նրա քայլելու ունակությունը, կարող է հանգեցնել անդառնալի հետևաքների, այդ թվում մահվան»,- ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ իր ներկայացրած միջնորդության քննարկումն առաջնահերթ է, որից հետո նոր անցեն մյուս գործողությունների կատարմանը։
Այնուհետև ընդմիջում հայտարարվեց, որպեսզի Գագիկ Խաչատրյանին ցավազրկող ներարկեն։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը դատարան է տեղափոխվում շտապօգնության մեքենայով համապաստախան բժիշկների ուղեկցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն, որ ներկայանա դատարան. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Այն, ինչ տեղի է ունենում դատարանի ու մեղադրողի կողմից, օրենքի հետ կապ չունի. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվեց
- Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում. Գագիկ Խաչատրյանը՝ դատարանում
- Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապօգնության մեքենայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան