Միրզոյանը Անտե Սանադերի հետ խոսել է Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչող ագրեսիվ հռետորաբանության մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.
«Հունվարի 18-ին պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անտե Սանադերի հետ: Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահը, ով նաև հայ-խորվաթական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է, ինչպես նաև եվրոպական հարցերով կոմիտեի նախագահն ու խորհրդարանի այլ անդամներ։
Զրուցակիցներն անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանի և Խորվաթիայի միջև ակտիվ շփումներին, այդ թվում՝ նախորդ տարի Խորվաթիայում Դուբրովնիկ ֆորումին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությանն ու դրա շրջանակնեում կայացած քննարկումներին։ Ընդգծել են, որ այս տարին նշանավորվում է Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանով՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման առկա ներուժը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում առկա փոխգործակցությանը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը և այս ուղղություններով ԵՄ հետ համագործակցության հեռանկարները՝ ի շահ ՀՀ քաղաքացիների բարեկեցության։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերն ու հանրահայտ սկզբունքների վրա հիմնված տեսլականը՝ նշելով, որ Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչող ագրեսիվ հռետորաբանությունը չի վկայում փոխադարձ համարժեք հանձնառության մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը Զագրեբում այցելել է «Խորվաթ զոհերի ձայնը. ցավի պատ» հուշարձան
- Միրզոյանը՝ ֆրանսիացի գործընկերոջը. Անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքին
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հետ Միրզոյանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը