Շուշարիում այրված Wildberries-ի պահեստն ապահովագրված չի եղել
Շուշարիում այրված Wildberries պահեստի տարածքները ապահովագրված չէին, նախատեսվում էր պայմանագիր կնքել, սակայն այն ստորագրման չի հասել։ Այս մասին գրում է RBC-ն։
Ըստ աղբյուրի, հրդեհին նախորդող օրերին ընկերությունը քննարկել է ապահովագրական պայմանագիր կնքել խոշոր ապահովագրական ընկերություններից մեկի հետ, սակայն բանը ստորագրման չի հասել։
ԶԼՄ-ի աղբյուրը հայտնել է, որ ապահովագրված է եղել միայն ապրանքը, բայց ոչ շենքը։
Wildberries-ի ներկայացուցիչն ասել է՝ իրենք «չեն կարող բացահայտել գույքի ապահովագրության մասին տեղեկատվությունը գոյություն ունեցող պայմանագրային հարաբերությունների շրջանակներում»: Ընկերությունից չեն հստակեցրել, թե ինչ պայմանագրերի մասին է խոսքը, սակայն նշել են, որ այրված ապրանքներն ապահովագրված են։
«Ապահովագրության հարցը ոչ մի կերպ չի ազդում գործընկերների հանդեպ մեր պարտավորությունների վրա», - ավելացրել է Wildberries-ի ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Իրավապահ մարմինները հինգշաբթի օրը աշխատել են Wildberries-ի գրասենյակում
- Wildberries-ը հաճախորդներին է փոխանցել Սանկտ Պետերբուրգի Շուշարիի պահեստից չեղարկված պատվերների գումարները
- Wildberries-ի պահեստի հրդեհից հետո 16 աշխատակիցների որոնումները շարունակվում են
- Wildberries-ը հրդեհի հետևանքով կորցրած պատվերների գումարը կվերադարձնի
- Wildberries-ի պահեստում բտնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 57 միավոր տեխնիկա և 286 մարդ
- Հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան