Արավուսից ոչխարների՝ ադրբեջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրվում են. ՊՆ խոսնակ
«Ոչխարների՝ ադրբեջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից»,- Panorama.am-ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասել էր, որ այսօր առավոտյան ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Արավուս բնակավայրին պատկանող ոչխարները։ Ոչխարները եղել են արոտավայրում։
«Առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբեյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է։ Որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափացման փորձ անգամ տեղի չի ունեցել։ Իսկ ոչխարների՝ ադրբջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից։ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանից արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,- ասաց Արամ Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում