Ողբերգական վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 19-ին, ժամը 12։24-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի մոտ 2-րդ կմ-ին բախվել են «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Ա․) և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1962 թ․). վերջինիս ուղևոր Գ․ Դ․-ն (ծնված 1939 թ.) տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Դ․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդ Ա. Ն․-ին և ուղևոր Ա․ Գ․-ին (ծնված 1977 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային. Տուժածները հոսպիտալացվել են ԲԿ։