Արամ Ա-ն Ա մասնակցել է «Հայկական աշխարհը և տարածաշրջանային վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդաժողովին
Անթիլիասում կայացել է «Հայկական աշխարհը և տարածաշրջանային վերջին իրադարձությունները» թեմայով խորհրդաժողովը։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․
«Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, Ուրբաթ, 19 Յունուար 2024-ի, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընթացք առաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Վերլուծման Եւ Իրազեկման Հարթակին (Վ.Ի.Հ.) «Հայկական Աշխարհը Եւ Տարածաշրջանային Վերջին Իրադարձութիւնները» խորագրով խորհրդաժողովը։
Երկօրեայ խորհրդաժողովը պիտի քննարկէ Ազրպէյճանի ոչնչացման քաղաքականութիւնը դիմակայելու, արցախահայութեան եւ ռազմագերիներու ու առեւանգուած ռազմաքաղաքական ղեկավարութեան տուն դարձի, տարածաշրջանային քաղաքական իրադարձութիւններու եւ Արցախի հոգեւոր ու մշակութային ժառանգութեան պահպանման առնչուած թեմաներ։
Նշենք, որ խորհրդաժողովի մասնակից անդամները անցնող տարի ունեցան եօթը առցանց նիստեր, որոնց ընթացքին, Նորին Սրբութեան նախագահութեամբ, քննարկուեցան հայկական աշխարհի առնչուածութիւնը աշխարհաքաղաքական նորագոյն իրադարձութիւնները։ Խորհրդաժողովի աւարտին պիտի հրապարակուի ժողովէն բխած հաղորդագրութիւն մը»,- ասվում է հաղորդագրության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան