ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի գործով նշանակվել է համալիր փորձաքննություն
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նշանակված է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը, ինչը առանցքային նշանակություն ունի հանգամանքների պարզման առումով, դեռևս չի ստացվել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 2023թ. նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակներում պարզվել էր, որ անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը և 911 ծառայության աշխատակիցները, նկուղային հարկում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են տղամարդու այրված դի: Պարզվել էր, որ մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն է, ով բնակվում էր Երևան քաղաքում:
Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։
Օրեր անց մահացել էր հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել էր։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ պայթյունից տուժածներից մեկը մահացել է
- ԵՊՀ հրդեհից տուժածների վիճակը ծանր է. Ավանեսյան
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում պայթյունից տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան. Ինչ գործ ունեմ՝ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ
- ԵՊՀ պայթյունի հետևանքով զոհվածը կանաչապատման աշխատակից է
- Հրդեհ ԵՊՀ քիմիական ֆակուլտետում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները