Իրենք հասցրել են այն վիճակի, որ քայլող մարդն անվասայլակին է գամված. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
«Գագիկ Խաչատրյանն արդեն մի քանի ժամ ներկա է նիստին, բայց այլևս ի վիճակն չէ»,- ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Դատավորն ասաց, որ առանց ամբաստանյալի չեն կարող շարունակել նիստը։
Նիստը հետաձգվեց։ Այն տեղի կունենա հունվարի 31-ին ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը դատարան է տեղափոխվում շտապօգնության մեքենայով համապաստախան բժիշկների ուղեկցությամբ։ Փաստաբանը միջնորդել է թույլ տալ Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով 30 օր երկրից դուրս գալ, քանի որ անհրաժեշտ վիրահատությունը Հայաստանում չի արվում։
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց, որ մեղադրողն ամեն գնով փորձում էր հասնել նրան, որպեսզի միջնորդությունը չներկայացվեր։
«Իհարկե, դա ոչ միայն անօրինական վարքագիծ է, այլ այդ վարքագծով պետության ներկայացուցիչը նաև խոշտանգման հատկանիշներ է թույլ տալիս»,- նշեց նա։
Ե.Սարգսյանը հայտնեց, որ իրենք Եվրոպական դատարան են ներկայացրել համապատասխան դիմում, հույս ունեն, եթե իրենց միջնորդությունը չբավարարվի հայաստանյան դատական ատյանում, Եվրոպական դատարանը պարտավորեցման մասին որոշում կկայացնի։
«Եթե թույլ տային Գագիկ Խաչատրյանին 2019-20 թվականներին կատարել այդ վիրահատությունը, այս հարցի առաջ կանգնած չէինք լինի։ Իրենք հասցրել են այն վիճակի, որ քայլող մարդն անվասայլակին է գամված, ինքնուրույն չի կարող իր տարրական կարքիները հոգալ»,-Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Հարակից հրապարակումներ`
- Դատական նիստն ընդմիջվեց Գագիկ Խաչատրյանին ցավազրկող ներարկելու համար
- Սուր ցավեր են առաջանում, նախապես ցավազրկողներ պետք է ներարկեն, որ ներկայանա դատարան. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Այն, ինչ տեղի է ունենում դատարանի ու մեղադրողի կողմից, օրենքի հետ կապ չունի. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով դատական նիստը հետաձգվեց
- Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում. Գագիկ Խաչատրյանը՝ դատարանում
- Գագիկ Խաչատրյանը դատարան բերվեց շտապօգնության մեքենայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան