Երևանում MAN մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը
MAN մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ երեկ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 16:30-ի սահմաններում 33-ամյա Արամ Ա.-ն իր վարած MAN մակնիշի ավտոբուսով Մ. Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա Լյուդմիլա Ս.-ին:
Ըստ աղբյուրի, վարորդը ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 41 երթուղին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։