Նախորդ տարվա արդյունքներից ես դժգոհ եմ. «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն
«Նախորդ տարի մանկական 12-րդ ճյուղային հանրագիտարանը՝ «Երկիր մոլորակ»-ը հրտարակվեց, որն արվում է անգլիացիների հետ համտեղ, թարգմանվում է նրանց հանրագիտարանները»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։
Նա հայտնեց, որ հանրագիտարանները հրատարակվում են նույն ոճով և արդիական են դպրոցական և ոչ միայն դպրոցական տարիքի ընթերցողների համար։
Վարդանյանի խոսքով, մանկական հանրագիտարաններն աշխարհում վարկանիշով ամենաբարձրն են։
«Որպես գրավաճառ պետք է ասեմ, որ այնպես է ստացվել, որ մենք վաճառում ենք Հայաստանի գրքերի տպաքանակների մոտ կեսը՝ նայած որ հրատարակչության, և նախորդ տարվա արդյունքներից ես դժգոհ եմ։ 2014 թվականից սկսած մենք միայն աճ ենք ունեցել՝ երկնիշ թվերով, 20%, 30%, 50%, բայց նախորդ տարի մենք մինոսով փակեցինք տարին։ Պատճառջները տարբեր են՝ ընդհանուր քաղաքական վիճակը, մեր դաշտ Wildberries-ի մտնելը և այլն»,- հայտարարեց Խաչիկ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այդ վիճակը հրատարակիչների մեղքով չի եղել, քանի որ նրանք աշխատել են մինչև վերջ։
«Բայց այնպես ստացվեց, որ մենք 2023 թ-ին, նախորդ տարվա ցուցանիշներից հետ մնացինք 20%-ով»,- ասաց Վարդանյանը և հույս հայտնեց, որ 2024թ.-ն ավելի արդյունավետ կլինի, քանի որ այդ ցուցանիշը միայն «Բուկինիստ»-ինը չէ, այլ Հայաստանի ամբողջ հրատարակչական ինդուստրիային է բախվում։
Ասուլիսում հայտնեցին, որ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթը, որն իրականացնում է «էդիթ պրինտ»-ի, «Անտարես մեդիա հոլդինգ»-ի, «Բուկինիստ»-ի, «Newmag»-ի, «Զանգակ»-ի հետ համատեղ
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան