Հարց Ավինյանին՝ կարելի՞ է ասել, որ մենք էլ ենք թալիբների Աֆղանստանի ճանապարհով գնում. Կարեն Դոլուխանյանը
«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ այգիներին կից կան թենիսի կորտեր և դրանք առողջ ապրելակերպի համար խիստ անհրաժեշտ են»,- «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպած «Պատմական թենիսի կորտերը, որպես հանրային գերակա շա. որտեղ է հանրային շահը» թեմայով ասուլիսում ասաց 1990-91 թթ. թենիսի Հայաստանի չեմպիոն Աստղիկ Հովհաննիսյանը։
Թենիսիստուհին հիշեցրեց, որ «Արարատ» թենիսի ակումբի կորտերը կառուցվել են 1957-58 թվականին, ունեն պատմական արժեք և Օղակաձև զբոսայգու կոնցեպքում են գտնվում։
Նա ասաց, որ այնտեղ մարզվել են հայտնի թենիսիստներ, այն շատերի համար մանկության հիշողություն է։
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականի անդամ սպորտի վարպետ Արևիկ Թումանյանը հայտնց, որ շատերն են այնտեղ կրթվել և այն իրենց համար հարազատ տուն է դարձել։
Ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանն էլ հավելեց. «Մենք լսեցինք նաև իրենց թիմակից Արսեն Թորոսյանին, որ կորտերը Երևանի խորհրդանիշններն են, և ասել, թե դրանք չեն համապատասխանում զբոսայգու տրամաբանությանը, անհեթեթություն է։ Ոչ միայն համապատասխանում են զբոսայգուն, այլ սկզբից եղել են կորտերը, հետո նոր այգին»։
Նա հայտնեց, որ իր պապը լինելով Երևան քաղաքի գլխավոր ինժեները, ով կառուցել է Հանրապետութայն հրապարակի շենքերի մեծ մասը, բազմաթիվ այլ շինություններ, ինքը լավ գիտի Երևանի ճարտարապետության առանձնահատկությունը։
«Ես ուզում եմ հարց տալ Ավինյանին, թե ինչպես պատահոց, որ ամբողջ աշխարհում, ցանկացած զարգացած երկրում թենիսի կորտերը համապատասխանում են այգուն, քաղաքային կուլտուրայի մաս են, բացի թալիբների Աֆղանստանից, որտեղ արգելում են թենիսը, ֆուտբոլը։ Կարելի՞ է ասել, որ մենք էլ ենք այդ ճանապարհով գնում»,- հարց հնչեցրեց Դոլուխանյանը։
Հայտնելով, որ իշխանություններն անընդհատ հայտարարում են եվրոպական արժեքների մասին՝ ճարտարապետը նկատեց. «Բայց ստացվում է, որ քաղաքապետի առաջին գործը, որով կմնա պատմության մեջ, հույս ունեմ, որ չի ստացվի, բայց եթե այդ անի, կստացվի ողջ կյանում ոչինչ չարած և տաճարը այրելով պատմության մեջ մտած Հերոստրատոսի անալոգիայով»։
Կարեն Դոլուխանյանի խոսքով չկա այգուց կորտերը տեղափոխելու հանրային պահանջ, դրանք ոչ միայն պատմական, այլև կրթամշակութային նշանակություն ունեն։
Աստղիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ թենիսի մեկ կորտ կառուցելու համար 20 հազար դոլար է պետք և հարց հնչեցրեց, թե ՀՀ բյուջեից է 5 կորտի 100 հազար դոլար գումարը փոխանցվելու և արդյոք Սովետաշեն են տեղափոխելու դրանք։
Նշելով, որ այգու այդ հատվածում քանդվելու են թենիսի կորտերը և սրճարանները՝ փոխարենը կառուցելով նոր սրճարաններ՝ բանախոսները շեշտեցին, որ ընդամենը սեփականության վերաբաշխում է տեղի ունենում և հույս հայտնեցին, որ կառավարությունը կմերժի Երևանի քաղաքապետարանի այդ որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ նախապատմություն է թաքնված թենիսի կորտերի առումով. «Փաստ»
- Թենիսի կորտերի տարածքը տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը