Կարեն Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի 4-րդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մելբուրնում անցկացվող Australian Open 2024-ի չորրորդ շրջան։
Երրորդ տուրում Խաչանովը 6:4, 7:6 (7:4), 4:6, 7:6 (7:5) հաշվով հաղթել է չեխ Տոմաշ Մաչաչին: Հանդիպումը տևել է 3 ժամ 24 րոպե։
Հաջորդ տուրում Խաչանովը կխաղա աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ։
Ավստրալական Մելբուրն քաղաքում հունվարի 14-ից մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը` Australian Open-ը: Այն կշարունակվի մչինչև հունվարի 27-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան