Ոչ ծանր հանցանքի մեղադրանքով կալանավորված Նարեկ Մալյանը շուրջ 50 օր մնալու է առանց դատական նիստի. Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ դատարանից ստացել էծանուցագիր այն մասին, որ հասարակակն գործիչ Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին ժամը 14:00-ին։
«Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ոչ ծանր հանցանքի մեղադրանքով կալանավորված անձը շուրջ 50 օր մնալու է առանց դատական նիստի։
Ինչու՞ է այդպես։ Այդպես է, քանի որ՝
(1) Մալյանի դեմ եզրակացություն գրած երկու փորձագետները, видите ли, ուրիշ գործերով ծանրաբեռնված էին ու չէին կարող ներկայանալ դատական նիստի: Այստեղ հարց. էդ ի՞նչ գործով էին «ծանրաբեռնված» փորձագետները, որ ավելի կարևոր գործ էր, քան դատարան ներկայանալու պարտականությունը։ Է՞ս ինչ վերաբերմունք է։ Է՞ս ինչ վարքագիծ է։
(2) Դատախազը զբաղվածություն ուներ այլ նիստերով ու չհամաձայնեց, որ հաջորդ նիստը նշանակվեր հունվարի երկրորդ կեսին։ Հաջորդ հարցը. ինչու՞ չի ներգրավվում նոր դատախազ, ինչու՞ հարգանք չի դրսևորվում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի նկատմամբ։
Հանուն արդարության՝ պիտի ասեմ, որ դատարանը փորձում էր նիստն ավելի շուտ նշանակել, բայց նրան դա չհաջողվեց։
Կարճ ասած՝ Մալյանի գործով հերթական դատական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին։ Քննարկվելու է կալանքի երկարաձգման հարցը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մալյանի գործով այսօրվա դատը չի կայանալու
- Հարցաքնվելու են Մալյանի դեմ փորձագիտական եզրակացություն տված փորձագետները․ Մելիքյան
- Աշխատանքային տարին սկսեցի քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանին ու Նարեկ Մալյանին այցելելով․ Մելիքյան
- Մալյան. Դավաճաններին՝ արդար պատիժ, արդարներին՝ ազատություն, Ալիևի ու ՔՊ-ի գերիներին՝ համբերություն և կամք
- Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի որոշմամբ Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ
- Նարեկ Մալյանի գործ. Սարսափելի անլուրջ է այս եզրակացությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան