Պակիստանի իշխանությունները կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ
Պակիստանի ազգային անվտանգության կոմիտեն որոշում է ընդունել ամբողջությամբ վերականգնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին հայտնում է համաարաբական Al Arabiya հեռուստաալիքը։
«Պակիստանի նախարարների կաբինետը որոշել է վերջ դնել Իրանի հետ առճակատմանը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասվում է տարածված հայտարարության մեջ։
Պակիստանի կառավարությունը նույնպես սատարում է Իրանի իշխանությունների հետ երկկողմ հարաբերությունները վերականգնելու նախաձեռնությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ այս որոշման համատեքստում նախկինում հետ կանչված դեսպաններն ու դիվանագետները կվերադառնան երկու պետությունների մայրաքաղաքներ՝ Իսլամաբադ և Թեհրան։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի տարածքում թիրախ խոցելը դեռ շատ երկար հետք կթողնի Իրան-Պակիստան հարաբերություններում․ Աբրահամյան
- Հուսով ենք՝ Իրանը և Պակիստանը շուտով ճանապարհ կգտնեն լուծելու իրենց տարաձայնությունները․ ՌԴ ԱԳՆ
- Թուրքիան զսպվածության կոչ է անում Իրանին ու Պակիստանին
- Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցնելիս մտել են Իրանի օդային տարածք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան