Ներքին Գետաշենի, Նորաբացի, Սասունիկի պեղումներից հայտնաբերված 61 առարկա վերականգնման փուլում է
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի մասնագետները սկսել են հին առարկաներին նոր կյանք տալ։
Կավանոթի այս բեկորները վերականգնող Աննա Բաղդասարյանի խոսքով, այս գտածոն տարիներ առաջ է վերականգնվել, սակայն տարիների ընթացքում կորցրել է ամրությունը և անհրաժեշտություն է առաջացել նորից վերականգնելու։
Նոր վերանորոգված լաբորատորիայում վերականգնող-մասնագետները ամրակայում, վերականգնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդից թվով 61 առարկա։
Գտածոները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդ են հասել Ներքին Գետաշենի, Նորաբացի, Սասունիկի պեղումներից։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ֆոնդի հարուստ հավաքածուից մասնագետները առանձնացրել են հրատապ վերականգնման կարիք ունեցողները։
«Առարկան վերականգնման վերցնելուց առաջ ուսումնասիրում ենք, առանձնացնում առավել շտապ վերականգնման կարիք ունեցողները։ Հնագիտական նյութերի բացակա հատվածները լրացնում ենք գիպսով, մետաղները՝ մաքրում ենք կոռոզիայից, ամրակայում, կոնսերվացնում»,- ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի բաժնի պետ Տիգրան Զաքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան