Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք չկա.Սերգեյ Կոպիրկին
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց չկա։
«Ես չգիտեմ նման ազդակների մասին, ես առաջնորդվում եմ հայկական կողմից հնչեցված պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին խոսք չկա, նման ազդակներ չեն եղել նաև ռուսական կողմից»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Երևանից ազդակներ են եղել Գյումրիում ռուսական բազայի փակման եւ ռուս սահմանապահների դուրսբերման մասին։
Հարակից հրապարակումներ`
- 102-րդ ռազմաբազայի ծառայողներն օրերս ձերբակալել են Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացու
- «Ժողովուրդ». Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի