Բաքվում պայթյունի հետևանքով մահացածների թիվն ավելացել է
Բաքվի կահույքի գործարաններից մեկում հունվարի 15-ին տեղի ունեցած պայթյունի գործով Ադրբեջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քննություն։
Այսօր դատախազությունից հայտնել են, որ տուժածներից մեկը՝ 1996 թ. ծնված Ադիլ Այդինը հիվանդանոցում մահացել է։ Այսպիսով մահացածների թիվը հասել է 10-ի։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 24 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«Մյուս տուժածների բուժումը շարունակվում է»,-նշել են դատախազությունից։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում պայթյունի հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել
- Բաքվի պայթյունից տուժածների թիվն ավելացել է
- Ուժեղ պայթյուն և հրդեհ Բաքվում. Կան մահացածներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին