Դամասկոսի պայթյունի հետևանքով իրանցի զինվորականներ են զոհվել
Դամասկոսի վրա Իսրայելի ավիահարվածի արդյունքում սպանվել են մի շարք սիրիացի զինվորներ և Իրանի Իսլամական Հանրապետության 4 ռազմական խորհրդականներ։ «Իրնա» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսիմամուլի ծառայությունը։
«Հերթական անգամ չար ու հանցավոր Սիոնիստական ռեժիմը ներխուժեց Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, կործանիչ հարվածի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության 4 ռազմական խորհրդատուների սպանվել են»,- ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ:
Սիրիական աղբյուրները շաբաթ առավոտյան հայտնել են Դամասկոսի արևմուտքում պայթյունի մասին։
Սիրիական լրատվական գործակալությունը (SANA) հաղորդում է, որ պայթյունը հավանաբար տեղի է ունեցել Դամասկոսի արևմուտքում գտնվող Ալ-Մեզզա շրջանում գտնվող բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան