Խնձորի քացախն օգնո՞ւմ է նիհարել. Մասնագետի կարծիքը
Բժիշկ-դիետոլոգ Լիզա Աֆինսկայան անդրադարձել ՝ այն հարցին, արդյոք խնձորի քացախն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, բժիշկն այս առումով հիշեցրել է դեռ 2009-ին Ճապոնիայում անցկացրած հետազոտության տվյալները, որին մասնակցել են ճարպակալման խնդիր ունեցող մարդիկ։ Խնձորի քացախի օգտագործման արդյունքում մասնակիցները 3 ամսում նիհարել են ընդամենը մեկ կգ։
«Սա շատ քիչ է ավելորդ քաշ ունեցողների, տվյալ դեպքում ճարպակալում ունեցող մարդկանց համար։ Նրանք արագ կորցնում են ավել կիլոգրամները գրագետ նիհարելու դեպքում»,-ասել է Աֆինսկայան։
Դիետոլոգը նշել է, որ խնձորի քացախն օգտագործելու արդյունքում կիլոգրամներ կորցնելու վերաբերյալ որակյալ գիտական տվյալներ չկան։ Բացի այդ, քացախը կարող է վնասել ատամների էմալն ու խախտել ստամոքսի թթվայնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին