Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել
Հունաստանի վարչապետի նստավայրում՝ Մաքսիմուս պալատում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։
Պալատը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում։ Հրդեհը բռնկվել է առանձնատան առաջին հարկում գտնվող պահեստում։
«Նախարարությունից հայտնում են, որ մարման աշխատանքներին մասնակցել է 24 հրշեջ՝ յոթ ավտոմեքենայով։
Ռիա նովոստին գրում է, որ հրդեհն արագ մեկուսացվել է, իսկ հրդեհի վնասը չնչին է։ Այժմ հրդեհի հանգամանքները պարզում է քննչական մարմինը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է