«Հրապարակը» նախնական տվյալներ է հրապարակում Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ հանրային դեմքերի մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեղեկություններ կան, որ չի բացառվում՝ «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մի խումբ հանրային, բայց անկուսակցական այլ դեմքերի հետ առաջիկայում համախմբվի, և փորձեն կուսակցություն ձևավորել։ Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տարբեր ֆորմատներով քննարկումներ կան, բայց դեռ վերջնական որոշում չկա․
«Ակնհայտ է, որ առաջիկա պրոցեսներին՝ կլինեն դրանք արտահերթ, թե հերթական ընտրական պրոցեսներ, կա ցանկություն մասնակցելու, բայց թե ինչ ֆորմատով դա կլինի, դեռևս տարբեր առաջարկներ կան, տարբեր քննարկումներ են ընթանում։ Այո, չեմ բացառում, որ ես, իմ մի քանի գործընկերներ, փորձենք մեկ շարժման, մեկ կուսակցության մեջ միավորվել, բայց մեկ բան հստակ է, որ չի կարող որևէ ընդդիմադիր ուժ առանձին պայքարել այս արհավիրքի դեմ, ու պետք է հանդես գալ մեկ միասնական բլոկով, ճակատով։
Այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է, մնացած առանձին բոլոր ֆորմատները տապալված են լինելու։ Բայց դա չի խանգարում ձևավորել ուժ և արդեն ընտրական գործընթացում բանակցություն վարել տարբեր քաղաքական միավորների հետ՝ մեկ միասնական ճակատով հանդես գալու վերաբերյալ։ Ընդդիմությունն ունի շանս, և այդ շանսը մեկ ճակատով մասնակցելն է, քանի որ Նիկոլի վարկանիշն այսօր միջազգային հարցումներով ևս պատմական մինիմումի վրա է»։
Նախնական տեղեկություններով, Զոհրաբյանի հետ քննարկումների մեջ են Գևորգ Պետրոսյանը, Խաչիկ Մանուկյանը, Հովհաննես Գալստյանը և ուրիշներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ինչ տհաճ անակնկալ է սպասվում Փաշինյանին փակ տարածքներում
- «Փաստ». Իրավապահները սկսել են արձագանքել դժգոհություններին և Սյունիքում նախաձեռնել քրեական վարույթ