«Հրապարակը». Մարիամ Փաշինյանի կեցության մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, որ 2021-ից աշխատում էր «Դիջիթեյն» ընկերությունում՝ «Տոտո»-ում, որոշ տեղեկություններով, աշխատանքից դուրս է եկել։ Պատճառների մասին հայտնի չէ, ընկերությունից պարզաբանում ստանալու մեր փորձերը չհաջողվեցին․ հարցը լսելով՝ աշխատակիցը վախվորած առաջարկեց մի փոքր սպասել, որ ճշտի, ապա փոխանցեց, որ չեն կարող որևէ տեղեկություն հայտնել՝ իրավասություն չունի, և ոչ մեկն իրավասություն չունի։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների՝ 2022-ին ներկայացրած հայտարարագրերից պարզ դարձավ, որ Մարիամը տարեկան 10 մլն 893 հազար դրամ, այսինքն՝ ամսական 908 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ենթադրվում է, որ ավելի լավ պայմաններով աշխատանք են առաջարկել վարչապետի դստերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որևէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով
- «Հրապարակը» նախնական տվյալներ է հրապարակում Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ հանրային դեմքերի մասին
- «Փաստ». Ինչ տհաճ անակնկալ է սպասվում Փաշինյանին փակ տարածքներում
- «Փաստ». Իրավապահները սկսել են արձագանքել դժգոհություններին և Սյունիքում նախաձեռնել քրեական վարույթ