«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական փակ հանդիպումներում, այսպես կոչված, «գաղափարական հարցերի» շրջանակներում խոսում է Սահմանադրությունը փոխելու, ավելի ճիշտ՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝ համարելով, որ դա է խանգարում Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելուն։ Բանն այն է, որ Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։
Հռչակագրում ամրագրված է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Մեզ ասացին, որ Փաշինյանը զգուշացրել է նաև, որ արտահոսքեր չլինեն, մինչև թիմում գան ընդհանուր հայտարարի։
Մեզ պատմեցին, որ ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը՝ Հռչակագրի մեջ ամրագրված նպատակները վերափոխելու հետ կապված, որոնց թվում՝ Վլադիմիր Վարդանյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արցախի պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը
- «Հրապարակ». Իշխանությունը շարունակում է ԶԼՄ-ների դեմ ոտնձգությունները
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ Արմավիրի մարզպետ
- «Հրապարակը». Մարիամ Փաշինյանի կեցության մասին
- «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որևէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով
- «Հրապարակը» նախնական տվյալներ է հրապարակում Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ հանրային դեմքերի մասին
- «Փաստ». Ինչ տհաճ անակնկալ է սպասվում Փաշինյանին փակ տարածքներում
- «Փաստ». Իրավապահները սկսել են արձագանքել դժգոհություններին և Սյունիքում նախաձեռնել քրեական վարույթ