Սուրենյանց. Փաշինյանը անոնսավորում է փոքրացող Հայաստանը
Պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին հայտարարությանը, գրում է.
««Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Թերևս, նրա խոսքի խորքային իմաստը շատերը չհասկանան:
Նոր Սահմանադրությունը ենթադրում է նոր Հանրապետություն: Եթե դա տեղի ունենար պետականության հիմնադրույթների շուրջ քաղաքական, հանրային քննարկումների արդյունքում, թերևս՝ կարելի էր խոսել պետականության զարգացման ինչ-որ հանգրվանի մասին:
Բայց նոր Սահմանադրություն Նիկոլին պետք է Ալիևի վավերացրած «կադաստրի վկայականին» «համաժողովրդական փաթեթավորում» տալու համար:
Նոր Սահմանադրությունը Փաշինյանին պետք է՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը «խմբագրելու»(Ալիևի ասած ռևանշիզմը բացառելու համար), նոր «կադաստրի վկայականով» «լեգիտիմ» սահմաններ հաստատելու համար:
Փաշինյանը անոնսավորում է փոքրացող Հայաստանը, որի համար «պատմական հայրենիք» է դառնալու 29800-ը։
Հ.գ- Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, ևս մեկ հատված Փաշինյանի այսօրվա խոսքից. «Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը»:
Դարձյալ Երրորդ հանրապետության, նրա տարածքային ամբողջականությունը ապալեգիտիմացնելու փորձ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան