ՀՀ Սահմանադրության փոփոխման մասին Ալիևը խոսել էր դեռ 2021թ-ին
Սահմանադրությունը փոխելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մամուլն ու օգտատերերը հիշեցրին Իլհամ Ալիևի՝ ոչ վաղ անցյալում տված հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարել էր, թե Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի։
Մասնավորապես 2021թ սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu Ajansı գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, թե «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը»։
«Հայաստանի սահմանադրության տեքստում Թուրքիայի դեմ տարածքային պահանջների մասին հղումներ կան։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից։ Առաջին հերթին նրանք պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն»,- ասել էր Բաքվի առաջնորդը։
Նա Հայաստանը չափազանց «թույլ» երկիր է անվանել՝ Թուրքիայից տարածքային պահանջներ ունենալու համար։ Նաև, ըստ Ալիևի, Երևանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից՝ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
«Թող Հայաստանը ճիշտ ընկալի նոր ձևավորված իրականությունը, քայլեր ձեռնարկի այս իրականությանը համապատասխան; Թող նայեն քարտեզին և գտնեն իրենց այնտեղ, եթե, իհարկե, կկարողանան, այն ընդամենը մի կետ է»,-հայտարարել էր Ալիևը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա․ Հայտարարություն
- Սաղ պարերը պարել է,հիմա էլ նոր սահմանադրություն է Նիկոլի սիրտը ուզում․ Շարմազանով
- Ալիևն ասել է, Փաշինյանն անում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան