Գազայում մայրերը բախվում են աներևակայելի մարտահրավերների. Ահազանգ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ուրբաթ օրը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իսրայելական լայնածավալ ռմբակոծություններից հետո Գազայում գրանցվել է մոտ 20.000 ծնունդ: Դեղորայքի խրոնիկ պակասը հանգեցրել է նրան, որ կեսարյան հատումները առավել հաճախ կատարվում են առանց անզգայացման։
«Մայրերը բախվում են աներևակայելի մարտահրավերների՝ ծննդաբերությունից առաջ, ընթացքում և հետո համապատասխան առողջապահական խնամք, սնուցում և պաշտպանություն ստանալու հարցում», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցության պատասխանատու Թես Ինգրամը` ընդգծելով, որ Գազայում երեխայի ծնունդը նշանակում է ոչ թե տոնակատարություն, այլ ևս մեկ երեխայի գալուստ դժոխք։
Հիվանդության կտրուկ աճ
Անդրադառնալով Գազայի գոտում հումանիտար իրավիճակի աղետալի վատթարացմանը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը ահազանգ է հայտնել, որ Գազայի հատվածում արդեն իսկ հայտնաբերվել են հեպատիտ A-ով վարակման դեպքեր։
«Անմարդկային կենսապայմանները՝ մաքուր ջրի բացակայությունը, պատշաճ զուգարանները և առողջ սանիտարական պայմանները պահպանելու ունակությունը, կնպաստեն հեպատիտ A-ի հետագա տարածումը։ Մարդկանց ստիպում են գնալ ավելի ու ավելի նեղ տարածքներ, գերբնակեցված ապաստարաններ, որտեղ մաքուր ջուր կամ զուգարան չկա», - ահազանգել է բժիշկ Թեդրոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան