Հյուսիսային Կորեայի դեռահասները դատապարտվել հարավկորեական երաժշտություն լսելու համար
Հյուսիսային Կորեայում 16-ամյա երկու երիտասարդներ դատապարտվել են 12 տարվա ծանր աշխատանքի՝ հարավկորեական ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ դիտելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Կադրերը հրապարակվել են Հարավային և Հյուսիսային զարգացման ինստիտուտի կողմից:
Reuters-ը մանրամասնում է՝ կադրերը ենթադրաբար մոնտաժվել են 2022 թվականին, ցույց են տալիս հրապարակային դատավարություն։ Մոխրագույն վերարկուներով երկու տղա ձեռնաշղթաներով են. Բոլոր ներկաները կրում են բժշկական դիմակներ, ինչը ենթադրում է, որ կադրերն արվել են կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։
Լսվող ձայնն ասում է՝ տղաները կործանել են իրենց կյանքը «փտած տիկնիկային ռեժիմի» մշակույթի հետևանքով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան