Մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ է ուզում. Փաշինյան
«Հիմա, ըստ էության քիչ թե շատ ակտիվ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղղակի շփումները»,- ՔՊ վարչության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացից:
Ըստ նրա, հիմնականում աշխատանքային կապուղիներ կան աշխատելու, մասնավորապես իր աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջև. «Մասնավորապես այդ կապուղիներով մենք ընդունեցինք համատեղ հայտարարությունը, որի արդյունքում նաև մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան:
Իհարկե, աշխատանքի թեման հիմնականում խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքն է: Նրանք մեզ են ուղարկում, մենք աշխատում ենք, իրենց ենք ուղարկում:
Հիմա, ըստ էության, այդ աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ է ուզում փոխադարձաբար, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ և նկրտումներ չունենանք, որովհետև դիվանագիտական տեքստերը իրենք միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր և տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների որոշակի, եթե ոչ այսօր, հետագա վտանգեր էտեսնում:
Ես կարծում եմ, որ մենք այդ իրադրությանը պետք է վերաբերվենք որպես աշխատանքային գործընթաց, որը մենք պետք է շարունակենք կառավարել, մինչև այս հարցերը պատասխան ստանան»,- ասել է նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա․ Հայտարարություն
- Ալիևն ասել է, Փաշինյանն անում է
- Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության. Նիկոլ Փաշինյան
- Սուրենյանց. Միայն Փաշինյանի նման «հանճարը» կարող էր Արցախը զոհաբերել, բայց Հայաստանի համար չստանալ որևէ անվտանգային երաշխիք
- Մինասյանը ցիտեց Մանուկյանին. Փաշինյանից կալոշն ուզես, չի տա, բայց Հայաստանի տարածքները մեծ հաճույքով կտա
- «Զանգեզուրի միջանցքը» Փաշինյանի գործունեության արդյունք է. նոր ապացույցներ. Արմեն Աշոտյան
- Սո՛ւտ է, չկա նման կետ․ Վարդանյանը՝ Փաշինյանին
- Որտե՞ղ է ավարտվելու «տալու» պրոցեսը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու․ Խամոյանը՝ Փաշինյանին
- «Ինչո՞ւ եք այդքան վախեցած... անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան». Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
- Անկախության ողջ ընթացքում մենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը լղոզել ենք. Փաշինյան