Վարդան Ղուկասյանը հրաժարվում է «Հանրային ձայնից» ու նոր կուսակցություն է ստեղծում
«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, բայց արդեն նակխին անդամ Վարդան Ղուկասյանը հրավիրված համագումարում հայտարարեց, որ որոշել է «Հանրային ձայն» կուսակցությունից հրաժարվել և նոր կուսակցություն բացել։ Այս մասին նա ներկաներին հայտնեց տեսակապի միջոցով։
«Մենք կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ, եթե մենք ուտենք իշխանության կուտը և ներքաշվենք Արտակ Գալստյանի առաջարկած կոնֆլիկտի մեջ, մենք չենք կարող մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, որովհետև դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող մասնակցել։ Ուստի ես նման որոշում եմ կայացրել իմ արած-դրած, իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել և ստեղծել նոր կուսակցություն, առանց այդ աղբի»,- Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին հրավիրված համագումարում հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցության հիմնադիրը։
Ղուկասյանը հայտարարել է, որ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի ղեկավար, նախագահ Արտակ Գալստյանը թիմակիցներին խոսք է տվել Երևանի ավագանու ընտրություններում բավարար ձայներ ստանալուց և իշխանության գալուց անմիջապես հետո վայր դնել մանդատը, որը չի արել։
«Արտակ Գալստյանն այժմ ամբողջությամբ գտնվում է իշխանության ձեռքի տակ և փորձում է կուսակցությանը ներքաշել դատական քաշքշուկների մեջ և դրանով իսկ թույլ չտալ, որպեսզի կուսակցությունը մասնակցի Ազգային ժողովի ընտրություններին»,- ասել է նա։
«Նոր կուսակցությունը որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն, կարճ` ԴՕԿ»»,–հայտարարել է նա։
Կուսակցության հիմնադիր համագումարը նախատեսված է մարտի 5–ին։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում դադարեցվել է
- «Հանրային ձայն»-ն ապահովեց քվորում, ավագանու նիստը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան