Քաղաքական 12:50 20/01/2024 Հայաստան

Հնարավոր է՝ նոր Սահմանադրությամբ ՀՀ տարածքների հանձնման՝ իրենց համար գործիքակազմ սահմանեն. Գոհար Մելոյան

Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման Ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ, և հարցը պետք է լայն քննարկման առարկա դառնա։

«Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից քվեարկությամբ ընդունված Սահմանադրություն, որը չպետք է կասկածի տեղիք տա, սա նաև լեգիտիմության հետ կապված կարևոր շեշտադրում է»,-ասել էր նա հավելելով որ պետք է լինի այնպիսի Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: Նոր Սահմանադրություն ընդունելու հարցը օրակարգ բերելը գործող իշխանության վարած քաղաքականության պայմաններում ինչ ռիսկեր կարող է իր մեջ պարունեկել։ Panorama.am-ը այդ հարցի շուրջ զրուցեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի հետ։

«Անդրադառնալով այսօր օրակարգ դարձած նոր Սահմանադրություն ընդունելու հարցին, պետք է ընդգծենք, որ այս ուժի իշխանության գալու հենց առաջին տարվանից, սահմանադրկան բարեփոխումներն ուղղակիորեն օակարգում են եղել, դրա մասին են վկայում արդեն երկու անգամ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորումը, որոնցից երկրորդը դեռ շարունակում է իր գործունեությունը։ Պետք է ընդգծենք, որ շատ ուշագրավ է, որ այս ողջ ընթացքում, լինելով օրակարգային հարց, երբևիցե չի հնչեցվել նոր Սահմանադրության ընդունման գաղափարը, ինչը մտահոգիչ է այն տեսանկյունից, որ հնարավոր է օրվա իշխանությունն ինչ-որ խնդիր է ուզում լուծել և ենթադրելի է, որ այդպիսի միտում է առկա, ինչով էլ պայմանավորված է այս ձևաչափը՝ «Սահմանադրական բարեփոխումներ» անվամբ։

Ճիշտ է, գործադիր իշխանության ղեկավարն անընդհատ պոպուլիստական ձևաչափով իր խոսույթին հարիր հղում կատարեց էվոլուցիոն զարգացումներին, որնցից թե՛ մեր պետությունը, թե՛ մեր Սահմանադրությունը պետք է հետ չմնան, սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ մեր պետության առաջ ծառացած լրջագույն օրակարգային խնդիրները և ճգնաժամերը բնավ սահմանադրական լուծումներով չէ, որ հաղթահարելի են։ Սա իմ կարծիքն է՝ թե՛ որպես իրավագետ, թե՛ որպես սահմանադրագետ, թե՛ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Սահմանադրական փոփոխությունները տվյալ գործող քաղաքական ուժի օրակարգում էին գտնվում, սակայն դրան զուգահետ երկրի վարչապետը պարբերաբար նշել է, որ ինքը չի հրաժարվում կառավարման համակարգից, իրենց քաղաքական ուժի համար, խորհրդարանական կառավարման ձևն նախընտրելի է և դրանից հրաժարվելու որևէ հարց օրակարգում չունեն։

Գործող իշխանությունները հերթական անգամ մեզ զուտ պոպուլիզմի դաշտում թողնելով պրակտիկ օրինակ չեն բերում, թեկուզ մեկ դրույթի, մեկ իրավահարաբերությունների շրջանակներում, թե որոնք են այդ էվոլուցիաները, որոնցից մեր Սահմանադրությունը, իրավական համակարգը հետ է մնացել։ Առավել ևս ուշագրավ է այն հարցը, որ Սահմանադրության կմախքը կազմում է  տվյալ պետության ձևը, որի շրջանակում իրավահարաբերությունները կարգավորման շրջանակներում սահմանադրաիրավական նորմերն գլուխ առ գլուխ կարգավորում են տալիս։ Պետության ձևն իր մեջ ներառում է  կառավարման ձևը, պետական ռեժիմը և պետության կառուցվածքը։ Այստեղ լուրջ հարց է ծագում՝ եթե Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքական կամք և որոշում կառավարման ձևը փոփոխության ենթարկելու, որի հիմնական հարաբերությունները կարգավորվում են սահմանադրաիրավական նորմերով, արդյո՞ք հնարավոր է նոր Սահմանադրության ընդունումն օրակարգ դարձնելն ավելի լուրջ վտանգներ է ենթադրում։

Այստեղ է խնդիրը, և մենք ինքներս մեզ պետք է հարց տանք և պատասխանները գտնենք,  թե ինչու որոշում  ընդունվեց և օարակարգ դարձվեց նոր Սահմանադրության ընդունումը, ինչ խնդիրենր է իր համար փորձում լուծել իշխող ուժը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և, ըստ վերլուծաբանների և վերլուծությունների,  դրանից կանխատեսելի հնարավոր գալիք արհավիրքները՝ հնարավոր և հավանական տարբերակներից է, որ, ինչու ոչ, փորձ է արվում Սահմնանադրությունից հանել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի հղումը։

Մյուս կողմից էլ, քանի որ մեզ հայտնի է, որ Թուրքիայի հետ ունենք բանակցային գործընթաց և մշտապես Թուրքիայի պահանջն է եղել ՀՀ զինանշանից Արարատ լեռան հեռացումը, իսկ գործող ուժն ինչ իշխանության է եկել, պարբերաբեր մեր զինանշանի ձևափոխումն իրենց օրակարգային հարցն են դարձրել։ Ես քննարկումների ժամանակ հանրայնացրել եմ իմ կարծիքը, որ ամեն դեպքում զինանշանի ձևը նկարագրված է Սահմանադրությամբ և մեր ժողովրդի որոշելիքն է լինելու, որ եթե իրենք անհրաժեշտություն են համարում զինանշանի փոփոխությունը, ապա պետք է հանրաքվե տեղի ունենա և  մարդիկ որոշեն, թե արդյոք նպատակահարմար է նոր զինանշանի ընդունում, հնարավոր է որ այս հարցին ևս փորձում են լուծում տալ։

Եվս մեկ ենթադրելի տարբերակ։ Հայաստանի Հանրապետությունում տարածքային ամբողջականությունը փոփոխելիս այդ փոփոխություններն ընդունվում են հանրաքվեի արդյունքում՝ ժողովրդի կողմից։ Հավանական է, հաշվի առնելով այն փաստական հանգամանքը, որ երկրի գործադիր իշխանության ղեկավարը փաստաթղթեր է ստորագրել, համաձայն որոնց, Հայաստանի Հանրապետության գյուղ հանդիսացող Տավուշի և Արարատի մարզերում գտնվո 7 բնակավայրերը, իր և Ադրբեջանի կողմից՝ «անկլավներ» անվանվողները, համարվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս և այդ տարածքների հանձնաման ապահովումն հեշտացնելու նպատակով են իրենց համար գործիքակազմ սահմանվում։

Ես մի քանի ենթադրելի կետեր նշեցի, որոնք հավանական հիմքեր են այս գործընթացի նախաձեռնման համար։ Իհարկե մենք դեռ ենթադրությունների տեսության դաշտում ենք գտնվում։ Ավելի նյութական և մասնագիտական կարծիք հայտնելու համար առնվազն այդպիսի ամբագորգոռ և պոպուլիստական եզրույթներից զատ անհրաժեշտ է, որպեսզի մեզ հրամցնեն կոնկրետ փաստաթղթային, նյութականացված առաջարկներ, որի առաջին փուլը կլինի համապարփակ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որի հիման վրա էլ կներկայացվի սահմանդրության նախագիծը»,-ասաց Գոհար Մելոյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}