Ալեք Բոլդուինին կրկին մեղադրում են նկարահանման հրապարակում սպանության մեջ
Նյու Մեքսիկոյի դատարանը հաստատել է դերասան և պրոդյուսեր Ալեք Բոլդուինին առաջադրած մեղադրանքը։ Նա մեղադրվում է օպերատոր Գալինա Հաթչինսի մահվան մեջ:
Associated Press-ը գրում է, որ այս շաբաթ Բոլդուինի գործը կրկին լսվել է երդվյալ ատենակալների կողմից։ Նրանք միակարծիք են եղել. դատախազի փաստարկները բավարար են, որպեսզի օպերատոր Գալինա Հաթչինսի մահվան գործով դատավարություն տեղի ունենա։
Հիշեցնենք որ 2021 թվականի հոկտեմբերին «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի էր ունեցել ողբերգությունից։ Ալեք Բոլդուինը ֆիլմի մի դրվագի նկարահանման ժամանակ կրակել է ատրճանակից, որը, պարզվել է, լիցքավորված է եղել ոչ թե դատարկ, այլ մարտական փամփուշտներով։ Արդյունքում ծանր վիրավորում էր ստացել 42-ամյա կին օպերատոր Գալինա Հաթչինսը, նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկները չէին կարողացել փրկել նրա կյանքը։
Հաթչինսի ամուսինը դատի է տվել Բոլդուինին և ֆիլմի նկարահանման մեջ ներգրավված ընկերություններին, պրոդյուսերներին և անձնակազմի անդամներին։
Վեստի.ռու-ն գրում է, որ 2022 թվականի փետրվարի սկզբին Բոլդուինին մեղադրանք է առաջադրվել օպերատորին սպանության համար։ Նրան սպառնում էր մինչև 18 ամսվա ազատազրկում։ Ապրիլին դատախազները հանել էին դերասանի դեմ կատարված սպանության մեղադրանքը՝ անբավարար ապացույցների պատճառով:
Տվյալ դեպքում սպանության համար կրկին մեղադրանք առաջադրելու հիմք է հանդիսացել զենքի նոր փորձաքննությունը, որից արձակվել է կրակոցը։ Փորձագետները պարզել են, որ ատրճանակից հնարավոր է կրակել միայն ձգանը սեղմելիս:
Հարակից հրապարակումներ`
- Ալեք Բոլդուինի մեղադրանքը մեղմացրել են
- Ալեք Բոլդուինին մեղադրանք կառաջադրվի
- Ալեք Բոլդուինը և նկարահանումների ժամանակ մահացած օպերատորի ընտանիքը համաձայնության են եկել
- Ալեք Բոլդուինը հերքել է նկարահանման հրապարակի վտանգավոր լինելու մասին մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան