Ադրբեջանցիները վերադարձրել են Արավուսի արոտավայրից գողացած ոչխարները
Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս բնակավայրի արոտավայրից գողացված 270 գլուխ ոչխարը հետ է վերադարձվել։
Panorama.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ երեկ երեկոյան հետ են վերադարձրել այնքան ոչխար, որքան գողացել էին։
«Բանակցությունների միջոցով հնարավոր եղավ հետ բերել»,- նշեց նա։
Դեպքից հետո ՊՆ-ից Panorama.am-ին ասել էին. «Ոչխարների՝ ադրբջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- Արավուսից ոչխարների՝ ադրբեջանական կողմն անցնելու վերաբերյալ հանգամանքներն ուսումնասիրվում են. ՊՆ խոսնակ
- Ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչների ոչխարները
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան