Հանդիսատեսը ահա այսպես որոշում է, որ «Գոյ» թատրոնը պետք է լինի
«Գոյ» թատրոնը նախօրեին հրավիրել էր անվճար դիտելու «Լոնդոն BLUES ներկայացումը», պարզապես պետք է գրանցվել՝ գրելով թատրոնի էջին։
Ներկայացման անոնսից ժամեր անց թատրոնից հայտնեցին , որ այլևս տեղեր չունեն:
Երեկ ներկայացումից հետո թատրոնը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարում դերասաններին։
«Այս պայքարի հաղթանակը ձերն է մեր շատ սիրելի հանդիսատես
Հանդիսատեսը ահա այսպես որոշում է, որ ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»,- գրված է էջում։
Հիեցնենք, որ «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Դատարոնի որոշում դեռ չկ,ա սակայն ԿԳՄՍ նախարարն ասում է, որ «Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է։
Թատրոնի ստեղծագործական և դերասանական կազմը բողոքի ակցիաներ է արել՝ հայտարարելով, որ իրենք չեն ուզում միանալ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, այլ ուզում են գործել որպես անկախ թատրոն։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ» և Սունդուկյանի թատրոնների միավորման փաստաթուղթը ստորագրվել է, այդ իմաստով քննարկման բան չունենք. Անդրեասյան
- Ժաննա Անդրեասյանը «Գոյ»-ի դերասաններին մեղադրեց մանիպուլյացիաների համար
- «Գոյ» թատրոն. ԿԳՄՍ նախարարության ջանքերով տարածած տեղեկությունը սուտ է
- «Գոյ» կենտրոնն անվստահություն է հայտնել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին
- Սունդուկյանի անվան թատրոնի և «Գոյ»-ի միավորման ակտը ստորագրվել է
- Այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից. դերասան Արա Սարգսյան
- «Խաղաղության խաչմերուկը» պահանջում է Զանգեզուրից չխոսել. Գինոսյանը՝ «Գոյ» թատրոնի լուծարման մասին
- Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա. Նորա Արմանի
- ԿԳՄՍՆ իրավունք չունի որշի՝ այս թատրոնը գոյություն ունենա, թե ոչ. Դերասանուհի Մարինե Պետրոսյան
- Իրենք ոչ մի բան մինչև այսօր չեն ստեղծել ու զբաղված են միայն քանդելով. «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ ԿԳՄՍՆ-ի մասին
- Մշակութային ջարդ է. «Գոյ» թատրոնի ռեժիսոր
- «Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ