Զելենսկի. Պուտինը ցանկանում է գրավել ողջ Ուկրաինան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ չի տեսնում Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք խաղաղություն Ռուսաստանի հետ։
DW-ի փոխանցմամբ, Զելենսկին ասել է. «Նա չի ցանկանում խաղաղություն Ուկրաինայի հետ։ Հակառակը, Պուտինը պատերազմի օգնությամբ ցանկանում է գրավել Ուկրաինայի ողջ տարածքը»։
Միաժամանակ նա ընդգծել է Արևմուտքի կողմից զենքի մատակարարման կենսական անհրաժեշտությունը՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար։
«Դուք կարող եք մեզ ավելի շատ օգնել, որպեսզի մենք հաղթենք»,-ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով Արևմուտքին արդեն տրամադրված բազմամիլիարդ օգնության համար։ Նա հայտարարել է, որ առանց ԱՄՆ օգնության Ուկրաինան չէր կարող գոյատևել։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին