«Ժողովուրդ». Արփի Դավոյանի թեման միանգամից փակվել է Լոռու մարզպետ նշանակելու հարցում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ մարզպետի թեկնածուի փնտրտուքի մեջ է եղել: Եվ մինչ թեկնածուին գտնելը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկար փնտրտուքների մեջ էր: Նույնիսկ խմբակցության պատգամավոր, ՔՊԿ վարչության անդամ Արփի Դավոյանին էին առաջարկել, սակայն նա մերժել էր՝ ասելով, որ օրենսդիրում իրեն լավ է զգում, ինչից հետո որևէ պնդում չէր եղել, թե անհրաժեշտ է թիմի որոշումը կատարել:
Բանն այն է, որ Լոռին բարդ մարզ է, և կին մարզպետը քրեական ավանդույթներով հարուստ տարածաշրջանում ուղղակի չէր ընկալվի: Առավել ևս՝ նրան մարզում չեն ընդունում մեծ հաշվով: Դրա համար, Արփի Դավոյանի թեման միանգամից փակվել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանք համարձակվել են առարկել Փաշինյանի մտադրությանը
- «Ժողովուրդ». Արցախի պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը
- «Հրապարակ». Իշխանությունը շարունակում է ԶԼՄ-ների դեմ ոտնձգությունները
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ Արմավիրի մարզպետ
- «Հրապարակը». Մարիամ Փաշինյանի կեցության մասին
- «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որևէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով
- «Հրապարակը» նախնական տվյալներ է հրապարակում Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ հանրային դեմքերի մասին
- «Փաստ». Ինչ տհաճ անակնկալ է սպասվում Փաշինյանին փակ տարածքներում
- «Փաստ». Իրավապահները սկսել են արձագանքել դժգոհություններին և Սյունիքում նախաձեռնել քրեական վարույթ