Լուկաշենկոն փայտը կոտրելիս վնասվածք է ստացել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոնվնասվածքի պատճառով բաց կթողնի հանրապետական լիգայի շրջանակում այսօր՝ հունվարի 20-ին կայանալիք հոկեյի հանդիպումը։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Pul First» թելեգրամյան լիքը։ Թիվ մեկ թիմի մրցակիցը Մոգիլևի մարզի թիմն է։
Բելառուսա-չինական «Բելջի» ձեռնարկություն աշխատանքային այցի ժամանակ երկրի ղեկավարը խոստովանել է, որ վնասվածք ստացել է փայտ կտրելիս։
Լուկաշենկոյի խոսքով՝ փայտը կոտրելիս 80 կիլոգրամանոց քար է ընկել իր ոտքին։
«Քայլեցի ու քայլեցի, թվում էր՝ բան չկա, հետո…»,- ուղեկիցներին պատմել է կաղացող նախագահը։
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին Լուկաշենկոն մասնակցել էր փայտ կոտրելու առաջնությանն ու փոքրիկ վարպետության դաս անցակցրել՝ բացատրելով, թե ինչպես է ճիշտ կոտրել փայտը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան