ֆերմերները դժգոհում են, ովքե՞ր են ստացել գյուղատնտեսական անտոկոս վարկերը
«Ֆերմերները դժգոհում են՝ բանկերը վարկային տոկոսադրույքները բարձրացրել են՝ 14-18 տոկոս են դարձել։ Այդ ի՞նչ եղան գյուղատնտեսության համար նախատեսված անտոկոս վարկերը, սուբսիդավորվող վարկերը։ Ի՞նչ եղավ սերմացուն, որ այսօր գյուղացին ցողենի ցանքատարածությունները երկու անգամ կրճատում է։ Այս բոլոր ծրագրերը ձախողել են» Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը։
«Այսօր գնացեք բանկերին հարցրեք՝ 14-18 տոկոսով են վարկ տրամադրում։ Հասցրեցին 10 տարի առաջվա թվի, 2000-ականների սկզբներին էր այսպիսի վիճակ։ Այսինքն՝ նման բարձիթողի վիճակ է։ Վերջն այդպես էլ չհասկացանք, թե գյուղատնտեսների համար նախատեսված այդ անտոկոս վարկերն ովքե՞ր ստացան, ցուցակը թող հրապարակեն։ Ես ուզում եմ իմանալ,թե ովքեր են օգտվել, ցուցակը չեն տալիս։ ԿԲ մի անգամ գրել ենք, ասել են՝ դեռ բաժանում ենք,այդպես էլ չեն տրամադրում։ Մենք կասկածներ ունենք՝ որոշ մարդիկ մի քանի միլիոն դոլար ստացել են և տարել են տոկոսով դրել բանկում, անտոկոսը սարքել են տոկոսով»,- ասաց Բերբերյանը։
Շարունակելով խոսքը՝ Բերբերյանն անդրադարձավ նաև մյուս ծրագրերին , օրինակ՝ ոչխարաբուծությանը վերաբերող ծրագրին։
«Ոչխարը բերել են հասրել են մինիմալ քանակի, նո՞ր են հասկանում, որ պետք է ոչխարաբուծությունը զարգացնենք։ Կամ խոշոր եղջերավորների գլխաքանակը մոտ 200 հազարով պակասել է, նո՞ր են հասկանում, որ պետք է արհեստական սերմնաբուծում իրականացնել։ Շատ «զավեշտալի» իրավիճակ է։ Եթե այսպես շարունակվեց, մեր հարևանները կուրախանան, որ վերջապես Հայաստանը գյուղատնտեսության ոլորտում սպառեց բոլոր ծրագրերը։ Սա միանշանակ սա Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագիրն է, քանի որ մենք ունենք նույն տեսականին և նույն շուկան։ Բոլորս էլ հիմնականում օգտվում ենք ռուսաստանյան շուկայից։ Հայաստանին հանեցին, հիմա իրենց համար շատ հեշտ է»,- հավելեց նա։
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավարը նաև նշեց, որ հարևան Իրանի հետ համագործակցությամբ հնարավոր է գտնել այլընտրանքային շուկա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական արտադրանք ներկայացվող տոմատի մածուկները ներկրվում են Թուրքիայից․ Հրաչ Բերբերյան
- Մենք արտադրող ենք, շուկա գտնող չենք, իշխանությունները պետք է դրանով զբաղվեին․ Բերբերյանը՝ կարտոֆիլի սպառման խնդրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան