Հայկական արտադրանք ներկայացվող տոմատի մածուկները ներկրվում են Թուրքիայից․ Հրաչ Բերբերյան
Հայաստանն ավանդաբար տոմատի մածուկ արտադրող և արտահանող երկիր է եղել, սակայն այսօր տոմատը ներկրում է՝ վերափաթեթավորում ու ներկայացնում որպես տեղական արտադրանք։ Այս մասին «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը։
«1960-ականների սկզբից տոմատի մածուկն արտահանել էինք և՛ ՌԴ, և՛ Միջին Ասիա, և՛ ձկնաբուծական գործարաններ։ Այսինքն՝ մեծ սպառում ուներ։ Այսօր տոմատի մածուկը բերում են Թուրքիայից՝ 220 կգ-անոց տարաներով, Հայաստանում վերափաթեթավորում են և ասում են՝ հայկական արտադրության տոմատի մածուկ»,- տեղեկացրեց Բերբերյանը։
Իսկ թե ինչու չունենք մեր արտադրանքը, ըստ Բերբերյանի պատճառը լոլիկի բերքի անկումն է։ Բերբերյանն ասում է, որ տարիներ շարունակ բարձրաձայնվել է պոմիդորի ցեցի վնասի մասին, սակայն լուծում չկա։
«Կռավարությունն ամեն տարի մորմազգի ցեցի դեմ պայքարի գումարներ է ծախսում։ Սակայն դրանք էֆեկտիվ չեն, կոպիտ ասած՝ գումարների լվացում է, քանի որ հաջողության այդպես էլ չեն հասնում։ Մորմազգու ցեցն էլ յուրաքանչյուր օգոստոս ամսին ուտում է լոլիկի դաշտերը։ Ընդամենը 300 000 դոլար էր պետք ծախսել խնդիրը լուծելու համար։Ցեցի դեմ հնարավոր էր պայքարել ավիացոն միջոցով սրսկումները կազմակերպելու համար։ Հիմա ամեն տարի 50 հազար դոլար են ծախսում՝ ֆերոմոնային թակարդներով փորձելով պայքարել պարազիտների դեմ։ Այդ ցեցը 14 օրը մեկ 200 ձու է դնում, դրա դեմ հնարավոր է պայքարել միայն ավիացիոն միջոցով։ Այդ թակարդները, որոնք կիրառում են, մոնիթորինգի համար են , այլ ոչ թե պայքարի։ Թղթից թակարդները սարքում, տանում դնում են դաշտերը, մի հինգ հատ ցեց բռնում , ասում են՝ պայքարեցինք։ Պարոն վարչապետի նույն «ցնցուղի» պատմությունն է, որ 500 դրամանոցը 70 հազար էին հաշվել։ Հիմա որ ոլորտ մտնես, էս պատմությունն է»,- ասաց Բերբերյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան