«Հրապարակ». Իշխանությունը շարունակում է ԶԼՄ-ների դեմ ոտնձգությունները
«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ մի խումբ մարդիկ հավաքվել էին կառավարությունում՝ քննարկելու «Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկությունների մասին» օրենքի փոփոխությունները։ Քննարկումը կազմակերպել էր Արայիկ Հարությունյանը, մասնակցել են նրա տեղակալ Տարոն Չախոյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ ինչ-որ հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը։ Բնականաբար, ներկա է եղել նաև իշխանությունների սիրելի «քաղհասարակությունը»․ Լևոն Բարսեղյան, Նունե Սարգսյան, Հովսեփ Խուրշուդյան և այլք:
Ներկաների մեծ մասը ոչ մի կապ չունի տեղեկատվության ազատության և մամուլի հետ, մյուսները պարբերաբար խանգարում են լրատվամիջոցների աշխատանքին և վնասում խոսքի ազատությանը։ Քննարկմանը որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ խմբագիր կամ լրագրող, ներկա չի եղել, չի հրավիրվել Ժուռնալիստների միության նախագահը։ Իշխանությունը շարունակում է ԶԼՄ-ների դեմ ոտնձգությունները և տեղեկատվության ազատության ոտնահարումները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ ունեցվածքով Արմավիրի համայնքապետը դարձավ Արմավիրի մարզպետ
- «Հրապարակը». Մարիամ Փաշինյանի կեցության մասին
- «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որևէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով
- «Հրապարակը» նախնական տվյալներ է հրապարակում Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ հանրային դեմքերի մասին
- «Փաստ». Ինչ տհաճ անակնկալ է սպասվում Փաշինյանին փակ տարածքներում
- «Փաստ». Իրավապահները սկսել են արձագանքել դժգոհություններին և Սյունիքում նախաձեռնել քրեական վարույթ