Մադրիդում 25 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ ի աջակցություն Պաղեստինի
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում փողոց է դուրս եկել 25 հազար մարդ՝ ի աջակցություն Պաղեստինի։ Այս մասին գրում է իսպանական Periodico պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ ակցիան կազմակերպել է իսպանական Network of Solidarity Against of Occupation of Palestine (RESCOP)-ը, բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում՝ Բարսելոնայում, Վալենսիայում և Սևիլիայում:
Ցուցարարները Պաղեստինի դրոշի գույներով պաստառներ են պահել, ինչպես նաև կոչ են արել Իսպանիայի կառավարությանը դադարեցնել զենքի առևտուրը և Իսրայելի հետ հարաբերությունները։
Մասնակիցները կարգախոսներ են վանկարկել՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ: