Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Չերչիլի պրոթեզը
Cotswold Auction Company աճուրդի տունը աճուրդի է հանել ոսկյա տարրերով պրոթեզ։ Այն պատկանել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին։ Այս մասին գրում է Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով աճուրդային տան պաշտոնական էջը։
«Ոսկով ամրացված դիմածնոտային մասնակի ատամնաշար, որը նախագծվել է պարոն Ուինսթոն Չերչիլի համար նրա ատամնաբույժ Ուիլֆրեդ Ֆիշի կողմից», - ասվում է լոտի նկարագրության մեջ:
Պրոթեզի նախնական արժեքը 5-8 հազար ֆունտ ստերլինգ է (մոտ 898 հազար ռուբլի, ավելի քան 4 մլն դրամ):
Աճուրդի է դրվել նաև Grampian ռադիոյի խոսափողը։ Ենթադրվում է, որ Չերչիլն այն օգտագործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն ազդարարելու համար։ Խոսափողն էլ գնահատվում է 5-8 հազար ֆունտ ստերլինգ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան