ՊՍԺ-ն գտել է «Ռեալից» վրեժ լուծելու միջոց, եթե Մբապեն տեղափոխվի
«Պարի Սեն Ժերմենը» հաշտվել է հարձակվող Կիլիան Մբապեի «Ռեալ» հավանական հեռանալու հետ: Ֆրանսիական ակումբն արդեն գտել է պոտենցիալ տրանսֆերի դեպքում իսպանացիներից վրեժ լուծելու տարբերակ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Realmadrid Exclusivo-ն։
Ինչպես նշում է աղբյուրը, ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել տաղանդավոր կենտրոնական պաշտպան Լենի Յորոյին, ով նույնպես գտնվում է մադրիդյան ակումբի տեսադաշտում։ Այժմ 18-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս «Լիլում»։ ՊՍԺ-ն երիտասարդ խաղացողի մեջ պոտենցիալ է տեսնում և պատրաստ է ձեռք բերել նրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Յորոն ավելի մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն, սակայն ֆրանսիացիները կփորձեն իրավիճակը փոխել իրենց օգտին։
2022 թվականի մայիսին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։ Միևնույն ժամանակ, այլ աղբյուրներ նշել են, որ ֆուտբոլիստն արդեն հաստատել է համաձայնագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Արդյունքում տեղափոխությունն այդպես էլ չկայացավ։
Ըստ լրատվամիջոցների, հարձակվողը հրաժարվել է մադրիդյան ակումբ տեղափոխվել 2023 թվականի ամռանը, քանի որ ցանկանում էր ՊՍԺ-ից հավատարմության բոնուսներ ստանալ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան