Սոցցանցերում հայտնվել են ադրբեջանական բանտերում պահվող Բ.Սահակյանի, Ա. Ղուկասյանի, Լ. Մնացականյանի լուսանկարները
Սոցցանցերում, տելեգրամ ալիքներում տարածվում են արցախցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների լուսանկարները, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը պահում է բանտերում։
Մասնավորապես տարածվել են Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի լուսանկարները։
Նշենք, որ Բաքուն ապօրինի պահում է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային փաստաբաններին Ռուբեն Վարդանյանի մոտ չեն թողնում. Վարդանյանի կնոջ ահազանգը
- Լևոն Մնացականյանի մասով ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր ու դիմումներ է ուղարկել համապատասխան մարմիններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին