Վրաստանի մանդարիններն ակտիվորեն գնում են հարևան երկրները
Վրաստանը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 16-ն արտահանել է 36,2 հազար տոննա մանդարին՝ 23,4 միլիոն դոլարի։ sputnik-georgia.ru-ի հաղորդմաբ, հայտնում է երկրի գյուղատնտեսության նախարարությունը։
Ցիտրուսների բերքահավաքի սեզոնը Վրաստանում սկսվում է ուշ աշնանը և տևում չորս ամիս։ Վրացական ցիտրուսային մրգերի հիմնական ներկրողներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Բելառուսը և Ուկրաինան։
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալներն աճել են 144%-ով, իսկ արտադրանքի ինքնարժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 183%-ով։