Քաղաքացին ԿԲ-ում հարձակվել է պետական պահպանության աշխատակիցների վրա
Հունվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի կենտրոնական բանկում։ Այդ մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Այդ օրը ժամը 14:00-ի սահմաններում մի քաղաքացի մտել է Վազգեն Սարգսյան փողոցում գործով ՀՀ Կենտրոնական բանկ, որտեղ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայող Արմինե Նալբանդյանն այդ քաղաքացուն հորդորել է, որպեսզի անցաթուղթ ստանալու համար ինչպես կարգն է, դիմի ընդունարան, սակայն այդ քաղաքացին ոչ միայն չի մոտեցել ընդունարանին, այլ հարձակվել է Ա. Նալբանդյանի վրա, հարվածել դեմքին, ապա հարձակվել է ծառայություն կատարող մյուս աշխատակցի՝ Արթուր Հարությունյանի վրա՝ հարվածելով նրա ոտքին։
Բանկում ծառայություն կատարող ոստիկանները ստիպված ուժ են կիրառում և նրան իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածով ձերբակալում և տեղափոխում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Երվանդ Ս.-ն է։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ի տվյալներով Հայաստանում արտարժույթի փոխարժեքը շարունակում է բարձրանալ
- ԿԲ-ից դուրս եկող պրոֆեսիոնալների աշխատավարձը մասնավոր հատված գնալուց առնվազն կրկնապատկվում է. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին