Ուկրաինական զինված ուժերի հրետակոծության հետևանքով Դոնեցկում զոհվածների թիվը հասել է 13-ի
Դոնեցկի Տեքստիլշչիկ միկրոշրջանում գտնվող շուկայի հրետակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի։ Այդ մասին Telegram-ում հայտնել է ԿԺԴՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Նախնական տեղեկություններով՝ Դոնեցկի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկայի հրեշավոր հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 13, վիրավորվել՝ տասը մարդ։ Շուկան հարձակման է ենթարկվել կիրակի օրը, երբ մարդաշատ է եղել»,-գրել է նա։
Ավելի վաղ քաղաքի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել էր 12 զոհի մասին։
Ինչպես հավելել է Պուշիլինը, տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները, զոհերի և վիրավորների մասին տեղեկությունների ստացումն ու ճշտումը շարունակվում է։ Կատարվում է նաև արկերի բեկորների որոնում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը, ուկրաինական զորքերը 155 մմ տրամաչափի առնվազն վեց արկ են արձակել Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկ միկրոշրջանի վրա, որտեղ գտնվում են շուկաներ և մեծ թվով խանութներ, որոնցից մի քանիսը կրակի են ենթարկվել։ Այս տարածքում միշտ էլ խաղաղ բնակիչներ կան։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Պուտինը ցանկանում է գրավել ողջ Ուկրաինան
- Ուկրաինայում սպառազինության որոշ տեսակները սպառվում են
- Կարո՞ղ է արդյոք Զելենսկու փոխարինող լինել մեկը, ով իսկապես ցանկանում է դուրս բերել Ուկրաինան ինքնաոչնչացման անդունդից․ Միքայել Մինասյան
- Դոնեցկի Մակեևկա քաղաքում 8 հոգանոց ընտանիքի են սպանել, այդ թվում՝ 4 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին