«Դալմա Գարդեն Մոլ»-ի կայանատեղում հարբած վարորդը բախվել է 4 մեքենայի, որից մեկը դատախազին է պատկանել
Հունվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը իր վարած Pickup մակնիշի ավտոմեքենայով «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա առաջ ընթացել և բախվել ավտոկայանատեղիում կայանված BMW, Honda, Ford Fusion և Opel մակնիշի ավտոմեքենաներին։ Միջադեպի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Pickup-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ տեղում զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
shamshyan.com-ի տեղեկություններով վթարի ենթարկված Honda-ն պատկանում է Էրեբունի վարչական շրջանի դատախազության դատախազ Վազգեն Եդիգարյանին։
Հարակից հրապարակումներ`
- Արագածոտնում վթարի հետևանքով տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության
- Վթարի է ենթարկվել Գետազատ-Երևան երթուղու ավտոբուսը
- Մամիկոնյանց փողոցում վթարի մասնակից Օպելի կին վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում