Առաջիկա օրերին սպասվում է ձյուն և ջերմաստիճանի իջեցում
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են.
«Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 14-16 աստիճանով:
Հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները կլինեն անձրևի, 23-ին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով»:
Հարակից հրապարակումներ`
- Երեք մարզում օդի ջերմաստիճանը կնվազի 14-16 աստիճանով
- Հունվարի 21-ին Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +19-ի
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում