Հայաստանում ամուսնությունները նվազել են, ամուսնալուծությունները՝ ավելացել
Հայաստանում անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ծնվել է 33 262 երեխա, ինչը 63-ով ավելի է 2022-ի նույն ժամանակահատվածում ծնվածների համեմատ։
2023-ի հունվար-նոյեմբերի ընթացքում մահացել է 22 184 մարդ, ինչը 2. 339-ով ավելի քիչ է 2022-ին գրանցված մահվան դեպքերից։ 2023թ. hունվար-նոյեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 149.9%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 135.4%-ի համեմատ:
Մտահոգիչ է մինչև չորս տարեկան երեխաների մահվան դեպքերի ավելացումը. 2023-ի 11 անիսներին գրանցվել է մինչև մեկ տարեկան երեխաների մահվան 225 դեպք՝ 2022-ի 216-ի համեմատ։ Հունվար-նոյեմբեր ամիսներին մահացել է մինչև 4 տարեկան 263 երեխա՝ 2022-ի 11-ին ամիսներին գրանցված 243 մահվան դեպքի համեմատ։
ԱՎԿ-ից մանրամասնում են, որ սրանք նախնական տվյալներ են, որոնցում ներառված չեն 2023թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրում արձանագրված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները, մասնավորապես, ծննդյան՝ 335, մահվան՝ 643, ամուսնության՝ 194 և ամուսնալուծության՝ 23 դեպքերը:
Վերջին տարիներին անընդմեջ նվազում է ամուսնությունների թիվը։ Նախորդ տարվա 11 ամիսներին գևանցվել է 15 051 ամուսնություն, 2022-ի՝ 15 508-ի և 2021-ի՝ 15 902-ի համեմատ։
Միաժամանակ ավելանում է ամուսնալուծությունների թիվը. Անցած տարվա ընթացքում ամուսնալուծվել է 4 165 զույգ, 2022-ին այդ թվիը բ4115 էր, իսկ 2021-ին՝ 4069։