Ստամբուլում փնտրում են տղամարդուն, որն առանց պատճառի դանակով վիրավորել է 11 մարդու
Անհայտ անձը Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի փողոցներով շրջելիս դանակով վիրավորել է առնվազն 11 մարդու, ոստիկանությունը որոնում է կասկածյալին: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ միջադեպի մասին հայտնել է Hürriyet թերթը։
Հրատարակության տվյալներով՝ տղամարդը առնվազն չորս ժամ քայլել է քաղաքի արևմուտքում գտնվող տարածքի փողոցներով և առանց պատճառի մոտեցել մարդկանց՝ դանակով հարվածելով նրանց։ Հարձակվողին հաջողվել է վիրավորել 11 մարդու, այդ թվում՝ մի կնոջ, բոլորը հոսպիտալացվել են։
Վիրավորներից Մեհմեդ Ուստելը պարբերականին պատմել է, որ անհայտ անձը առանց նախազգուշացման դանակով հարվածել է իր ոտքին։ «Նա մոտեցավ ինձ, հանեց հացի դանակը: Ես մտածեցի, որ դա ինչ-որ կատակ է: Բայց նա դանակահարեց իմ ոտքին և հեռացավ, իսկ ես ընկա գետնին»,-ասաց Ուստելը:
Հարձակման զոհերից մեկի՝ Հասան Կարաչայի հայրը պատմել է, որ կասկածյալը դանակով հարվածել է դստեր ոտքին ու փորձել խլել նրա պայուսակը, սակայն աղջկան օգնել է մոտակայքում գտնվող խանութի վաճառողը։
Կասկածյալի որոնումները շարունակվում են, ոստիկանությունն ուսումնասիրել է տեսախցիկների տեսագրությունները։
Հարակից հրապարակումներ`
- Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթ մուտքը կլինի տոմսով
- Բլինքենին Ստամբուլի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳՆ-ի ամերիկյան վարչության ղեկավարը
- Ստամբուլի կենտրոնում հյուրանոց է բռնկվել
- Ստամբուլի անտառային հրդեհը մոտենում է շենքերին